Դռները բացե՛ք, Գարո՛ւն է եկել…

drnery-pakeq-norayrn-e-galis-e1551468737642

Ստեղծագործում է 5-րդ դասարանցի Էլիս Խեչոյանը:

Այսօր ես արթնացա շատ ուրախ՝Գարնան առաջին օրն է:Ճիշտ է ամբողջ Ավանում ձյուն է,բայց մեկ է՝ Գարուն է:Առավոտյան դպրոց գնալուց առաջ,բաղնիքում լվացվում էի:Մեկ էլ տեսա  մի գարնանային,ծառերի վրայի ծաղիկներից:Որտեղի՞ց էր այն մեր տանը հայտնվել եթե, ծառերը մերկ են և ամբողջ տարածքում դեռ ձյուն է:Վերցրի ձեռքերիս մեջ ծաղիկը և հետս տարա դպրոց:Երթուղայինի մեջ ծաղիկն մարդկային լեզվով ասաց.

-Դու փրկեցիր իմ կյանքը, ինչպե՞ս քո բարության տակից դուրս գամ:

Ճիշտ է շա~տ զարմացա բայց պատասխանեցի.

-Ճիշտն ասած,  ամենից շատ կուզենայի, որ դու միշտ ինձ հետ մնաս:

Ծաղիկը ժպտաց.

-Ես շատ ուրախ կլինեմ, քեզ պես լավ տեր ունենալ:

Այդպես ծաղիկը երկու շաբաթ մնաց առանց թառամելու:ԵՎ նա կատարում էր իմ բոլոր ցանկությունները:

Բայց մի օր նա ասաց.

-Իմ բարի տեր, խնդրում եմ թող մեկ շաբաթ լինեմ բնության գրկում՝ իմ տանը:

Ես հասկանում էի նրան:Նրա կարոտը դեպի բնությունը միշտ եղել էր,կա և կլինի:Ասացի.

-Լավ, բայց խնդրում եմ վերադարցիր մեկ շաբաթից:Ես չէմ կարող առանց քեզ:

Նա խոստացավ և թռավ տան պատուհանից դուրս:Մեկ շաբաթ անց, գնացի ծաղիկը փնտրելու:Նրան հեշտ էր գտնել  քանի, որ նա միակ ծաղիկն էր և մի տեսակ վարդագույին էր տալիս:Ես նարն չգտա իր խոստացած տեղը՝ շա~տ տխրեցի:Մեկ էլ տեսա, որ մի վարդագույն թիթեռնիկ է թռչում դեպի ինձ:Դա իմ սիրելի ԾԱՂԻԿՆ ԷՐ:Նա նստեց իմ ափի մեջ և ասաց.

-Դու ինձ փրկեցիր մահից և ես քեզ փոխատուցեցի քո բարությունը:Ես Գարնաբեր ծաղիկն եմ:Ես երեք շաբաթ հետո դառնում եմ թիթեռ և ամբողջ աշխհար եմ բերում Գարունը:Դու երևի հասկացար, որ քո փոքրիկ բարությունը աշխարհին պարգևեց փրկություն:

Ես բերանս բաց լսում էի թիթեռին:Լրջանալուց հետո ուշքի եկա և ասացի.

-Կարո՞ղ եմ տեսնել թե՝ ինչպե՞ս ես Գարունը բերում աշխարհ:

Նա ժպտաց և անցավ գործի:Նա դիպավ մի քարի, և քարի միջից դուրս եկան միլիոնավոր թիթեռներ:Հենց ինչ, որ բանի էին դիպչում միանգամից ձյունը վրայից հալվում էր,ծաղկում:Վերջացնելուց հետո նրանք խմբով կանգնեցին իմ դիմաց և հավասար ասացին.

-Դռները բացե՛ք, Գարուն է եկել…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s