Իմ աշխարհը…

d091d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b9-2-e1552494720770.pngՍտեղծագործում են  Հյուսիսի 4-րդ դասարանցիները:

Իմ աշխարհում կան լիքը միաեղջյուրներ,պոնիներ և կոնֆետներ։Իմ աշխարհն այնքան գունավոր է ,որ նույնիսկ  երբ տխրում եմ, հիշում եմ իմ աշխարհը և նորից ուրախանում եմ։Երբ անձրև է, ես մտնում եմ իմ ներքին աշխարհ, իսկ երբ դուրս եմ գալիս, անձրևը վերջացած է լինում։Իմ աշխարհի գույներն են փիրուզագույնը, կապույտը, մանուշակագույնը,վարդագույնը։Այնտեղ նաև կան իմ մտերիմ ընկերուհիները՝ Լաուրան,Լիլյան,Մարիան,Օլգան և Մանեն։Իմ աշխարհում անձրև և ամպրոպ չի լինում,փոխարենը՝ ծիածան և արև։

Մայա Խաչատրյան

Իմ աշխարհը շատ գունավոր է։ Իմ աշխարհի մեջ կան կարմիր, դեղին, կապույտ, կանաչ գույները, որոնք ավելացնում են իմ կյանքում երջանկություն։ Երբ իմ աշխարհում եմ, ես լսում եմ կենդանիների ձայնը։

Լևոն Սարգսյան

Իմ աշխարհը շատ մեծ է, լուսավոր ու գունավոր։ Ես սիրում եմ զբաղվել ամեն ինչով։ Սիրում եմ նկարել, երգել, վազել, երաժշտություն լսել, սիրում եմ ֆուտբոլ խաղալ, սպորտով զբաղվել, լողալ, բակում խաղալ։ Սիրում եմ բնությունը ու կենդանիներ։ Իմ աշխարհում չկան չար մարդիկ։ Ես կարող եմ ողջ օրը երաժշտություն լսել ու չձանձրանալ։

Արամ Կարապետյան

Իմ աշխարհում կա լիքը կիտրոն, կոնֆետ, նապաստակ և կատու: Իմ աշխարհ  կարող են մտնել ընտանիքս և ընկերներս: Այնտեղ  շատ հարմար է  խաղալ և  հեծանիվ վարել: Իմ աշխարհը գունավոր է, լուսավոր և հետաքրքիր:

Մարիա Եփրեմյան

Ես իմ աշխարհը շատ եմ սիրում: Իմ աշխարհը պատկերված է անտառով,այսինքն ես շատ եմ սիրում բնությունը :Սիրում եմ բնությունը իր ուրախ գույների համար`կարմիր, կանաչ, կապույտ, դեղին,սպիտակ նաև սև: Բնությունը կարծես մի գեղեցիկ նկար լինի:Այս իմ աշխարհում փորձում եմ տեսնել իմ ընկերոջը: Իմ ընկերը  այդ աշխարհում  է ապրում: Մենք երկուսով խաղում ենք այդ աշխարհում և մեզ ոչ ոք չի խանգարում: Օրերն ացնում են շատ ուրախ և հետաքրքիր:

Մաքսիմ Սահրադյան

Իմ երևակայական աշխարհը գունեղ է, զարդարված ամենավառ երանգներով, այն լուսավոր է և արևոտ…

Երբ փակում եմ աչքերս, տեսնում եմ մի հեքիաթային կղզի, որտեղ շուրջտարի ամառ է։ Այնտեղ բազմատեսակ ծաղիկներ կան, որոնք երբեք չեն թառամում, այլ միշտ անուշահոտ բուրում են։ Կղզում ապրող բոլոր կենդանիները՝ նույնիսկ վայրիները շփվում են մարդկանց հետ, ու երբեք չեն վնասում։

Այնտեղ մի չնաշխարհիկ նավ կա, որի առագաստները նման են ծիածանին։

Հաճախ, երբ աչքերս փակում եմ, հայտնվում եմ այս հեքիաթային կղզում։

Մելանյա Քեքեջյան

Ես շատ եմ սիրում նկարել: Իմ աշխարհում նկարչական իրեր կան՝ ջրաներկ, մատիտներ, գունավոր մատիտներ: Ես ամեն օր  մարդկանց դիմանկարներ և կենդանիներ եմ նկարում: Նաև իմ աշխարհը սպիտակ է, որովհետև ես շատ եմ սիրում ձմեռ: Ես շատ եմ սիրում ձմեռ ,որովհետև մենք ընկերներով ձնագնդիկ ենք սարքում և իրար խփում: Եվ ամենակարևորը իմ աշխարհում ուրախ է, քանի որ ես ուրախ աղջիկ եմ:

Անի Հարությունյան

Իմ աշխարհները երկուսն են՝ այն, որտեղ ես ապրում եմ և վիրտուալ աշխարհը՝ Մայնկրաֆտ խաղը։

Իրական աշխարհում ես ապրում եմ, սիրում իմ հարազատներին, ընկերներին, խաղում բակում։ Այստեղ ամենաշատը սիրում եմ բնությունն իր բոլոր գույներով։

Վիրտուալ աշխարհում ես ստեղծում են այն ամենը, ինչ ուզում եմ՝ տներ, կենդանիներ, ցանցեր և բազում հետաքրքիր աշխարհներ։

Յուրա Սահակյան

Իմ աշխարհում ամեն ինչ վարդագույն և կապույտ է: Իմ աշխարհում իմ բոլոր դասընկերներն են, որոնց հետ ես անցկացնում եմ իմ ժամանակը, նրանք շատ բարի են և  ընկերասեր: Իմ աշխարհը թերի կլիներ, եթե չլինեին ծնողներս,պապիկս,տատիկս: Չնայած իմ պապիկն արդեն երկնքում է, բայց իմ աշխարհում նա իմ կողքին է: Այստեղ ես նույնիսկ քայլում եմ և վազում:  Իմ աշխարհում կա  ծիածան, կապույտ միաեղջյուրներ, վարդագույն բուեր, մի կատու ,որի անունը Անժելա է: Կան նաև փղիկներ, որոնք վարդագույն են և ճախրում են ինչպես թռչուններ:

Իննա Ջաբուրյան

Ես տեսնում եմ իմ աշխարհը երկու կողմից։ Մի կողմում ամեն ինչ լավ է` իմ սիրելի կենդանիներն են, այն լցված է փիրուզագույն գույնով, ծով, տիեզերք, բարի մարդիկ, որոնք իրար հետ շփվում են, խաղում են, պարում են և այլն։ Եվ լիքը ճամփորդություններ կան այդ կողմում իմ աշխարհի։ Ես էլ փիրուզագույն ծովի թևերով և նետ ու աղեղով ծովային պաշտպանում եմ այդ լավ աշխարհը։Այդտեղ հատուկ բառեր կան, որ չար ուժերը երկրորդ աշխարհից չգան, բայց մեկ-մեկ լինում է, որ շատ լավ օրը քանդում է մի չար միտք։ Իսկ երկրորդ աշխարհում բոլոր վատ մտքերը և վատ բաները մի տեղ են կուտակված, բոլոր գույները իրար են խառնվում և դառնում սև։ Վատ մարդիկ են, որոնք իրար հետ վիճում են, խաբում, վատ բառեր ասում, կռվում, հրմշտում և ոչ ոք իրար ընկեր չէ։ Այդ աշխարհի մասին նույնիսկ մտածելն է սարսափելի՝ բռռռ․․․ Այնտեղ հրեշներն են թռչում և չեն թողնում սովորական մարդկանց լինել բարի և լավ բաների մասին խոսել։ Հովհաննիսյան

Եվա Հովհաննիսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s