Սուտ պատմություններ

d5abd5b4-d5a1d5b7d5add5a1d680d5b0d5a8.png  Ով էնպիսի սուտ ասի…

Հորինում են 4-5-րդ դասարանցիները…

4-րդ դասարանցի Մաքսիմ Սահրադյանի սուտը…

Մի օր արթնացա և տեսա, որ արդեն մեծացել եմ:Պարզվեց, որ նստած եմ մի մեծ սեղանի շուրջ և իմ կողքին են Ռոնալդոն, Մեսսին, Մոդրիչը, Մարսելոն, Բենզեման և Մխիթարյանը:Մենք բոլորս միասին ֆուտբոլ էինք խաղում, խոսում և երգում էինք  հայերեն:Հետո բոլորս միասին եկանք մեր դպրոց և ես նրանց ծանոթացրի իմ ընկերների հետ : Հետո եկավ Աշոտ Բլեյանը և բոլորս միասին մի լավ քեֆ արեցինք և վերջում պարեցինք մեր քոչարին:

4-րդ դասարանցի Վաղարշակ Գրիգորյանի սուտը…

Մի անգամ մի մարդ հանգիստ իր համար ճամփորդում էր: Նա ուտելիք ուներ նա ջուր ուներ: Նա տեսավ մի սար, որի մեջ ծակ կար: Նա որոշեց մտնել այդ ծակը և նա այնտեղ տեսավ հրեշ, որը պատրաստ էր ամենմեկին ուտել: Դա նրա ամենավատ սխալներ: Հրեշը նրա ոտը համարյա ուտում էր, բայց այդ մարդը կարողացավ դուրս գալ այդ տեղից: Բայց նա այնքան անխելք էր, որ նա որոշեց նորից մտնել այնտեղ և նա այնտեղ սատկեց:

4-րդ դասարանցի Դանիել Հարությունյանի սուտը…

Լինում է, չի լինում, մի ապրիլ անունով ամիս։ Նրա հաջորդ ամիսը մայիսն էր։ Նրանք իրար հետ շատ անհարգալից էին խոսում։ Հանկարծ ապրիլի վերջին օրը հանդիպեց մայիսը առաջին օրին։ Քանի որ նրանք եղբայրներ էին, նրանց եղբայր գարունը եկավ և այնպիսի գործողություններ կատարեց, որ նրանք բարիշեցին, նա հրամայել էր, որ ամպերը ծիածանով անձրև պատրաստեր երկնքում և անձրևը ցած ընկներ։ Երկու տարի անց  նրանք շատ երջանիկ, խելացի, բարի և շնորհքով ամիսներ էին։ Երբ նրանց քառասունամյակը լրացավ, երբ ամուսնացան նրանք, նրանց կամաց-կամաց հարգում էին ու մի օր էլ նրանց կինը երեխա ծնեց։ Եվ այդպես շարունակ նրանք դարձան պապիկներ, տատիկներ, նախապապեր, կամ նախատատեր և այդպես շարունակ նրանք ապրեցին մինչև նրանց կյանքի վերջ:

4-րդցի Յուրա Սահակյանի սուտը…

Անցած տարի ապրիլի մեկին մենք հորաքրոջս տանն էինք։ Ես որոշեցի կատակներ անել քույրիկիս ու եղբորս գլխին։ Նախաճաշի ժամանակ հացը կտրելիս կետչուպ լցրեցի մատիս ու սկսեցի գոռալ, որ կտրել եմ մատս։ Նրանք ինձ հավատացել էին ու ինձնից բարձր էին գոռում ։)

5-րդ դասարանցի Սաթե Խեչոյանի սուտը

Լինում է, չի լինում մի կախիչ է լինում:Չեք հավատում չէ՞: Էս կախիչի երազանքն է լինում թռչելը: Հավատում ե՞ք: Ու նա ամեն անգամ հարցնում էր պահարանին, թե ե՞րբ է կարողանալու թռչել: Մի անգամ, երբ կախիչը արթնանում է տեսնում է իր հագին գեղեցիկ զգեստ: Հավատացի՞ք: Մի անգամ նրան մի աղջիկ հանում է պահարանից և ուզում է վերցնել գեղեցիկ զգեստը: Կախիչը այնքան է քաշքշում, որ թռչում է պատուհանից դուրս:Կախիչը մի քանի վայրկյանով վայելում է թռիչքը, բայց այնուհետև  ընկնում և կոտրվում է:

5-րդ դասարանցի Արեգ Խաչատրյանի սուտը

Ապրիլի մեկը սուտ ասելու և հումորի օրն է։

Ես որոշեցի այնպիսի սուտ ասել, որ բոլորը հավատան։

Երբ դպրոցից տուն վերադարձա, բոլորին ասացի, որ ես այսօր ընդհանրապես դաս չունեմ անելու։

Իրականում ես մայրենիից շարադրություն ունեի գրելու։ Որոշեցի շարադրությունը գրելուց հետո բացահայտել իմ սուտը։ Բոլորին զարմացրեցի, երբ ասացի, որ ես իմ դասերը վերջացրել եմ։

Մի անմեղ ստով էլ քույրիկիս խաբեցի։ Նրան ասացի, որ իր մազերի գույնը փոխվել է։ Իսկ նա կես ժամի չափ հայելու առաջ պտտվում էր ու ինձ համոզում, որ իր մազերի  գույնը  չի փոխվել։ Ես նրան բացատրեցի այսօրվա իմաստը։ Նա փոքր է, չհասկացավ, բայց ուրախացավ, որ իր մազերը չեն փոխվել։

5-րդցի Սոնա Սարգսյանի Փախչող քաղաքը…

Լինում է, թե չի լինում, եսիմ կամ լինում է, կամ չէ….

Լինում է  էնպես,  որ քաղաքը սկսում է փախչել.   տարբեր բաներ են ասում՝ մեկ, որ իր մեջ ապրող մարդիկ սկսեցին չսիրել,  չխնամել, մեկ, որ սկսում էին լքել իրեն,  վաճառել:

Բայց ասում են, որ  քաղաքը  մի օր  թաքնվել էր  ամպերի մեջ ու ճչում էր և ասում, որ ես նման չեմ ինձ,   ինչո՞ւ   եք այդքան  չարացել ու շարունակ չարանում: Կանաչս հոշոտեցիք   գույներս ջնջեցիք,  ջրերս աղտոտեցիք, տներս քանդեցիք, կենսագրությունս  աղավաղեցիք։ Ես այլևս այստեղ անելիք չունեմ, դուք նոր քաղաք եք ստեղծում:

Քաղաքը հիմա փախուստի ճանապարհին է, իսկ քաղաքի մարդիկ չեն էլ նկատում:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s